Գլխավոր Սպորտ Ծանրամարտ «Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա. ՀՀ վարչապետ

«Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն։

«Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետևից փսփսացել են, էդ մարդը կանգնել է ինքնասպանության եզրին ու հասկացել՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից հեռանալն է: Երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը վարչապետը որակել է «էժանագին պրոպագանդա»։

«Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա։ Նրանք էդ լափամանին մոտ չեն գալու, որովհետև լափամանը չկա, լափը չկա ու իրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են», – նշել է վարչապետը։

Նա նաև ընդգծել է, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։

«Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք», – ասել ՀՀ վարչապետը։

Ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ծափահարել են վարչապետին։

Մել Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է. ՀՀ վարչապետ

Թույլ չեմ տալու ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ. Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է. ՀՀ վարչապետԵվրոպայի եռակի չեմպիոնը հանրության արձագանքի պատճառով հասել է ինքնասպանության եզրին. ՓաշինյանԵրբ մարդը պոպուլյար ծիծակ կոշիկ է հագնում, իրա հետ խնդիր չունենք, երբ խնդիր ունի, տառապանք ունի, խաչ ենք քաշում իրա վրա. վարչապետՍա լափամանից զրկվածների էժանագին պրոպագանդա է, լափը չկա, նրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են. Փաշինյան

Опубликовано Ազատություն ռադիոկայան Среда, 13 ноября 2019 г.


Վերջին գրառումներ

Ըտենց «տղամարդը» պտի զիբիլի մոտ իրան կրակի. Էս ու՞ր հասցրին մեր ազգին․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում․ Թքեմ էն տղամարդու երեսին, ում կնիկը ֆեյսբուքում քֆուր ա...
video

Լա լիգա․ Ֆանտաստիկ Տեր Շտեգենի և այլմոլորակային Մեսսիի ջանքերով՝ Բարսելոնան վերադարձրեց առաջին հորիզոնականը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում, Մադրիդի Վանդա Մետրոպոլիտանո ստադիոնում տեղի ունեցավ՝ Ատլետիկո - Բարսելոնա կենտրոնական հանդիպումը։ Անչափ համար ու ծանր...
video

Ռոման հաղթանակի հասավ Վերոնայի նկատմամբ․ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում հաղթանակի հասավ՝ (3։1) «Վերոնային»։ «Ռոմայի» կազմում գոլերի հեղինակներ...
video

Մարկ-Անդրե տեր Շտեգենի անհավանական փրկությունը Ատլետիկոյի դեմ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում, Վանդա Մետրոպոլիտանո ստադիոնում՝ Մադրիդի Ատլետիկոն հյուրընկալել է կատալոնական Բարսելոնային։ Հանդիպման սկզբնամասում Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր...

Արսենալը կրկնեց 1994 թվականի դեկտեմբերին գրանցված հակառեկորդը

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում, լոնդոնի «Արսենալը», նորանշանակ մարզիչ՝ Ֆրեդրիկ Յունգբերգի՝ գլխավորությամբ՝ արտագնա խաղում չկարողացավ հաղթանակի հասնել՝ (2։2) «Նորվիչի» նկատմամբ ու իր...